Լույս Մանկանց

<<Լույս մանկանց>> ծրագիրը ծնվել է Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի և <<Դանիական-հայկական բարեգործական առաքելություն>> հասրակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Նանե Խաչատրյանի ջանքերով: Իրականացվել է յուրաքանչյուր համայնքի քահանաների, երեցկանանց անձնվեր ախատանքի և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եռանդի և մեծ աշխատասիրության շնորհիվ: 2012թ. ապրիլ ամսին ազդարարվեց ծրագրի սկիզբը Արագածոտնի թեմի  Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում, Ագարակ,Ոսկեվազ, Մուղնի, Սաղմոսավան, Վարդենիս, Բյուրական և Ուջան գյուղերում: Ծրագրի ընթացքում քահանայի և երեցկնոջ կողմից հավաքագրված 20-25 երեխաները 12 ամիսների ընթացքում Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների օգնությամբ սովորում են Ս. Գիրք, Հայ առաքելական եկեղեցու տոները և վարվեցողության կարգ եկեղեցում, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:

Ատելություն

Ատելությունը  սարսափելի զգացմունք  էորը բաժանում է մարդկանց և դաժանացնում սրտերը:Սիրո մեջ սկսված շատ հարաբերություններ հաճախ ավարտվում են  փոխադարձ մեղադրանքներով: Հնարավոր է, սիրելի՛  ընթերցող, որ քեզ մոտ ևս ինչ-որ մեկի նկատմամբ ատելության զգացում կա, որը  վարակել է  նաև քո սիրտը:

Մի՛ թող, որ այդ զգացմունքը զարգանա, քանի որ այն կվնասի ոչ մի այն քեզ, այլ նաև քեզ շրջապատող մարդկանց:Դու պետք է իմանաս, որ կա սիրող Աստված: Միայն Նա կարող է օգնել քեզ: Դու պետք է հասկանաս նաև, որ ուրիշ մարդկանցից ավելի լավը  չես, պետք է ընդունես քո մեղքերը  և ապաշխարես:  Միայն այդ ժամանակ կարող ես ընդունել Աստծու սերը: Եվ միայն այդ ժամանակ Նա կարող է քեզ օգնել և փրկել:

Գնահատե՜ք Խաչի զորությունը

Xach-1Խաչը, որ անցյալում համարվում էր դատապարտության գործիք, այժմ պատճառ է փրկության, որովհետև մեր Փրկիչը բևեռվելով նրան միացավ:
Խաչը երկնքի բևեռներն են և երկրի հաստատությունը:
Խաչը նահապետների ցանկությունն է և մարգարեների կանխասացությունը:
Խաչը առաքյալների քարոզությունն է և հայրապետների դավանությունը:
Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը:
Խաչը թագավորների թագն է և իշխանների իշխանությունը:

Ինչ՞ է նշանակում թեմ, վիճակ, առաջնորդություն

4rd dar qristoneutyan taracumy
Թեմ, վիճակ, եպիսկոպոսություն, առաջնորդություն, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր վարչատարածքային միավոր: IV–V դդ. Հայ եկեղեցու հոգևոր-վարչական սահմանները հիմնականում համապատասխանել են Հայաստանի վարչաքաղաքական սահմաններին: Թերի առաջին տարատեսակները Հայաստանում ձևավորվել են վաղ քրիստոնեական Համայնքների (ծխերի) հիման վրա:
 IV դ. սկզբին Գրիգոր Ա Լուսավորիչը Հայաստանի գավառներում և նահանգներում հիմնել է առաջին Թեմերը՝ որպես եպիսկոպոսություններ, տեսչություններ, հովվություններ և վերակացություններ, դրանց գլուխ կարգել առաջնորդների, որոնք կոչվել են, համապատասխանաբար՝ եպիսկոպոստեսուչ, հովիվ, վերակացու: Թեմ անվանումն առաջացել է VII դ., Բյուզանդական կայսրության արևելյան նահանգների վարչական միավորների՝ Թեմերի անունից:

Ինը ԵՐԱՆԻՆԵՐ, Լեռան քարոզ

iny eraniner
Քրիստոսի խորհրդավոր պատգամախոսությունը՝ նրա քարոզչության սկզբում, անապատի փորձությունից հետո. այն խոսքերը, որ նա ասաց իր աշակերտներին լեռան վրա (Մատթ. 5.3–12, Ղուկ. 6.20–23): երանիներին նախորդող խոսքը, թե՝ «Ապաշխարեցե՜ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ.4.17), և այն բժշկությունները, որ նա արեց, պայմանավորեցին հոգևոր կատարելության հաջորդ՝ առավել բարձր աստիճանը, որ երանիներ են:
Սուրբ հայրերը ինը երանիները համեմատում են Հակոբին(Իսրայելին) տեսիլքով երևացած երկնային սանդուղքի հետ և երանիների քանակը համարում են հրեշտակների ինը դասերի խորհրդաբանությունը: Հոգևոր առավել բարձր, կատարյալ աստիճան է խորհըրդանշում այն հանգամանքը, որ Հիսուսը, երանիները ասելուց առաջ, անվերջ բժշկություններ ու հրաշքներ սպասող ժողովրդից առանձնացավ, բարձրացավ լեռը և նստեց այնտեղ, ինչը նշանակում է, թե այդ լեռը (հոգևոր բարձրությունը)հաղթահարողները և Հիսուսին մոտեցողները (աշակերտողները) կարող են լինել երանելի՝ ժառանգել երկնային արքայությունը ու կոչվել Աստծո որդիներ: երանիները հետևյալներն են.

Աստծո եզակի դիմապատկերը

Hisusi patkerԱռասպե՞լ է, թե իրականություն, դժվար է ասել: Համենայն դեպս, այսօր էլ Իտալիայի Միլան քաղաքում պահպանվում է մի դիմանկար, որը մոտ 2000 տարեկան է և հեռավոր միջնադարում բերվել է Եդեսիայից: Պաստառի վրա Հիսուս Քրիստոսի ամենահին դիմապատկերն է, որը դարերի ընթացքում չի կորցրել թարմությունը և արտասովոր ազդեցություն է թողնում դիտողի վրա: 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին վկայում է, որ այդ պատկերը առաջին դարում հայոց թագավորի հրամանով արարել է Անան անունով հայ նկարիչը: Ոչ թե մտացածին կերպար է, այլ նկարչի բնօրինակ է եղել հենց ինքը՝ Աստծո որդին: Ըստ Խորենացու՜Անանը թագավորին է ներկայացրել «Հիսուս Քրիստոսի» կենդանագիր պատկերը: Մեկ այլ վկայություն հաստատում է, որ ողջ-առողջ և մարդկանց մեջ շրջագայող ու իր վարդապետությունը քարոզող Քրիստոսին նկարելիսԱնանի ձեռքերը դողացել են՝ դիմացը կանգնած կենդանի Աստծո դեմքի արտասովոր ճառագայթումից:

Աստծո գոյությունը

Astco goyutyuny
Հաւատալ արժան է այնմ, որ մերձենայ առ Աստուած, թէ է՜ Աստուած», – ասում է Պողոս առաքյալը (Եբր., ԺԱ 9): Քրիստոնեական հավատքի հիմքը Աստված ինքն է. Քրիստոնեական կյանքի կատարելությունը աստվածաճանաչությունն է: Չնայելով, որ Աստուծո գաղափարը և անունը կա ամբողջ մարդկության, այսինքն` նաև ոչ քրիստոնյայիմեջ, սակայն և այնպես քրիստոնեական հավատքի, քրիստոնեական դավանանքի և քրիստոնեական կյանքի հիմքն ու կատարածը Աստված է և Աստվածաճանաչությունը, վասնզի ճշմարիտ աստվածգիտությունը միմիայն քրիստոնեության մեջ է և ճշմարիտ աստվածգիտությունից է բղխել քրիստոնեական լույսն ու լուսամիտ կյանքը:

Հպարտություն՞ նորմալ է դա


Քրիստոնեությունը հպարտությունը դասել է մահացու մեղքերի շարքը։ 
Հպարտությունը մի մահաբեր ախտ է, որի հանդեպ գրեթե բնածին հակում ունեն ազնվականներն ու հարուստները: Բայց զարմանալի է, թե ինչու են նրանով անմտաբար հիվանդանում նաև աղքատներն ու նվաստները: Անմիտ սիրամարգը, նայելով իր տգեղ ոտքերին, փքվելուց դադարում է, իսկ սա, մտավոր լինելով, պարզվում է՝ անբան կենդանուց ավելի անմիտ է, որովհետև ամեն օր իր աղքատությունը տեսնելով՝ տակավին հպարտանում ու բարձրամտանում է, որով իբրև մի ծիծաղելի հրեշ՝ ամենքի կողմից ծանակվում է:
Եթե հպարտը մտքով երևակայեր, թե աշխարհում միայն Աստվածն ու ինքն են և ուրիշ ոչ ոք, և աշխարհն ու նրանում եղող ամեն ինչ Աստված միայն իր՝ մարդու համար է ստեղծել, միայն իր մասին է հոգում և իր բոլոր մտքերն ու գործերը քննում, բնավ չէր մեծամտանա: Որովհետև այդժամ ո՞ւմ պիտի կարողանար գերազանցել, եթե ոչ Աստծուն, քանի որ այլ մեկը չէր լինի երկրի վրա, որին կարծեր, թե գերազանցում է: Բայց անհնար է, որ միտք ունեցող արարածն այնքան խելագարվի, որ իրեն Աստծուց բարձր համարի: Եվ այսպես ոչ միայն հպարտությունից, այլև բոլոր մոլություններից ու մեղքերից մարդը հեռու կգտնվեր, ոչ ոքի չէր վնասի և ոչ ոքից չէր տրտնջա, որովհետև Աստծուց բացի ոչ ոքի չէր ճանաչի, թե կա աշխարհում:

Խրատ բոլոր Քրիստոնյաներին


Մեր ամենազոր թագավորի՝ Քրիստոսի եւ բարերար Փրկչի հավատարի՛մ ծառաներ՝ գնված եւ ազատված Նրա փրկական անբիծ ու անարատ Արյամբ, Աստծո Միածին Որդու ժառանգակիցնե՛ր եւ Երկնային Արքայության ժառանգորդնե՛ր, ճշմարիտ եւ քաջ Հովվին հետեւող հոտեր ու բանական խաշնե՛ր, որ սնվում եք Նրա քաղցր վարդապետության ավետարանական անմահարար արոտում եւ կենդանարար Մարմնի եւ Արյան հաղորդությամբ: Հայաստանյայց ազգ ու զարմ՝ մեր սուրբ Լուսավորչի եւ առաքելանման հոր նահատակության ու չարչարանքների պտուղ եւ ծնունդ, արի, հսկող հովվի նվիրական աղոթքներով հավատի մեջ հաստատված ու նրա աստվածաբուխ վարդապետությամբ հավատի ճշմարիտ եւ ուղիղ դավանության մեջ պարսպված ու պահված, ողջ Եկեղեցու քավիչ եւ Աստծո ու մարդկանց միջեւ հավատարիմ միջնորդ քահանանե՛ր եւ քրիստոսասե՛ր ժողովուրդ, աղաչում եւ ձեզ հետ սակավ խոսքերով խոսում, ինձ կսկծեցնող ցավերն ու հոգուս տառապանքներն եմ պատմում, որովհետեւ հույժ սարսափում եւ զարհուրում եմ Աստծո ահեղ դատաստանից, անվերջանալի մեծ Օրվա անխաբ ու անկաշառ ատյանից եւ երկնքի ու երկրի ամենատես եւ արդար Դատավորի քննությունից:

Սուրբ Սոփիան և նրա երեք դուստրերը` Պիստոսը, Էլպիսը և Ագապեն

Նրանց անունները քրիստոնեական են և իմաստալից. Սոփիա նշանակում է իմաստություն, Պիստոս (12 տ.)` հավատք, Էլպիս (10տ.)` հույս և Ագապե (9 տ.)` սեր:
Սոփիան ազգությամբ իտալացի էր, ազնվական ընտանիքից: Ապրում էր Հռոմիմոտակա քաղաքներից մեկում: Երբ այրիացավ, չամուսնացավ, այլ իրեն նվիրեց Աստծուն և իր երեք աղջիկների քրիստոնեական դաստիարակությանը: Հաճախ մայրն իր երեք դուստրերի հետ գնում էր Հռոմ`եկեղեցական պաշտամունքին մասնակցելու համար: Անտիոքոս անունով հեթանոս մի երիտասարդ ցանկացավ ամուսնանալ աղջիկներից մեկի հետ:

Փորձության մասին


Աստծվա՞ծ է փորձում թե չարը
Աստված մարդուն դաստիարակում է ոչ թե չարից հեռու պահելով, այլ զորություն տալով չարի դեմ պայքարելու, քանի որ մարդու ազտությունը կարևոր արժեք է Աստծո համար և Աստված հարգում է մեր ազատությունը: Աստվածաշնչում շատ է խոսվում փորձությունների մասին, սակայն շփոթը է առաջանում, քանի որ այս բառի մեջ տարբեր իմաստներ ենք դնում: Մեր կյանքի դժվարությունները փորձություններ են, որոնց մեջ կարող է դրսևորվել մեր սերն ու հավատքն առ Աստված, կամ էլ մեր թերահավատությունը, սա ավելի կարևոր հարց է քան այն թե ումից է փորձությունը:

Քրիստոսի լույսն ընդդեմ խավարի

Վաղուց մթնել էր: Եկեղեցու կիսաբաց դռնից սառը քամու հետ ներս էին ընկնում ձյան ճերմակ փաթիլները:
Մի աղջիկ, մութ աղոթարանում կանգնած, երկար ժամանակ փորձում էր վառել ձեռքի փոքրիկ մոմը: Մատների ծայրերն ու դեմքը ցրտից սաստիկ սառել ու կարմրել էին, իսկ շուրթերը աղոթք էին շշնջում:«Իմ հոգին դատարկ է, լցրու այն քո սիրով ու ջերմությամբ. Քո անմար լույսը վառիր իմ հոգում»:
Աղջիկը մոմի պատրույգը վառեց, ու տաճարի խավարը նահանջեց: «Աստվա´ծ իմ, ինչպես այս մոմի լույսը հալածեց խավարը, թող քո լույսն էլ հալածի իմ մեղքերի խավարը»:

Հայտնի մարդիկ Աստծո մասին

Ոչ մի գուբ այնքան խորը չէ, որ Աստծո սերը դրանից ավելի խորը չլինի:
Կորի Թեն Բում

Դու ինքդ լինելու առանձնաշնորհը այն է, որ կարող ես ճանաչել ու սիրել Աստծուն`քեզ համար:
Մայոր Իեն Թոմաս

Չեմ կարող ասել. <<Հոժար եմ,Տե’ր>>, սակայն`<<Հոժար եմ, որ դու ինձ հոժար դարձնես>>:
Էֆ. Բի. Մեյեր

Ոչ թե մեծ հավատի կարիքը ունես, այլ` հավատ մեծ Աստծո հանդեպ: Թեկուզև հավատդ մանանեխի հատիկի չափ լինի, բավարար է լեռներ տեղափոխելու համար:
Հադսըն Թեյլոր

Աստծո ծառան միայն մի Տեր ունի:
Ջորջ Մուլլեր

Խավարը լույսի բացակայությունն է. Ա.Էյնշտեյն

Համալսարանում պրոֆեսորն իր ուսանողներին մի հարց տվեց.

- Այն ամենը, ինչ գոյություն ունի ստեղծել է Աստվա՞ծ։

Մի ուսանող համարձակ պատասխանեց.

-Այո, Աստված է ստեղծել։

-Աստվա՞ծ է ստեղծել է ամեն ինչ։

-Այո, պարո՛ն,- պատասխանեց ուսանողը։

Պրոֆեսորը հարցրեց.

-Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ, ուրեմն Աստված է ստեղծել չարը, քանի որ այն գոյություն ունի։ Եվ համաձայն այն սկզբունքի, որ մեր կատարած գործերն են մեզ բնութագրում, ուրեմն՝ Աստված հենց ինքը չա՞րն է։

Մայր Թերեզա: 10 թեզիսներ

Մարդիկ լինում են անհասկացող, անհեթեթ ու եսասեր, միևնույնն է՝ ներեք նրանց:


Եթե Դուք բարություն եք արել, սակայն մարդիկ մեղադրել են ձեզ, թե ծածուկ հետամուտ եք եղել անձնական շահին, միևնույնն է՝ բարություն գործեք:

Եթե Դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ թվացյալ ընկերներ և իսկական թշնամիներ: Միևնույնն է՝ հասեք հաջողության:

Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, ապա մարդիկ կխաբեն ձեզ, միևնույնն է՝ եղեք ազնիվ և անկեղծ:

Աստծո 10 պատվիրանները


Կարծում եմ յուրաքանչյուր հայ քրիստոնյա պարտավոր է իմանալ Աստծո 10 պատվիրանները և հետևել դրանց:


1. Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Ելից. 20:2-3):

2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

3.Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: (Ելից. 20:7):

4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: (Ելից. 20:8):

Մենք կարող ենք լսել Աստծոն. ՋՈՅՍ ՄԱՅԵՐ

Ահա կույսը կհղանա և որդի կծնի, և Նրա անունն Էմմանուէլ կկանչեն, որ թարգմանվում է՝ Աստված մեզ հետ: (Մաթևոս 1.23)
Հիսուս աշխարհ եկավ, որպեսզի մենք կարողանանք ազատ լինել մեր մեղքերից, ճանաչել Աստծուն և վերապրել Նրա պատրաստած լավագույնը մեր կյանքում: Նա ցանկանում է ունենալ մտերիմ հարաբերություն մեզ հետ և «հրավիրված» լինել մեզ վերաբերող ամեն ինչում: Ահա թե ինչու է Աստծո անուններից մեկը Էմմանուէլ, այսինքն՝ «Աստված մեզ հետ»:

Վերստին ծնունդ

Անգլիացի մի քարոզիչ, որը գործում էր նաև անգլիական բանակում, մի մեծ եկեղեցում քարոզ կարդաց՝ մեջբերելով վերոհիշյալ համարը: Ավարտելով իր խոսքը՝ նա ասաց. <<Բարեկամներս, ոչինչ, ոչինչ չի փոխարինում վերստին ծննդյանը: Կարող ես եկեղեցու անդամ լինել, ամենամեծ եկեղեցու, սակայն անդամակցել՝ չի նշանակում բոլորովին վերըստին ծնունդ ապրել>>: Ապա, մատնացույց անելով իր կողքին նստած մի վարդապետի, ասաց.

Մարդը Աստծո կարիքն ունի

 Հավատա թե` չհավատա, միևնույն է, մարդն ամբողջովին կախված է Աստծուց` իրեն Արարողից: Ցավոք, այսօր Աստված շատ քիչ է հետաքրքրում մարդկանց: <<Աստված չկա>>-ասում են շատերը, և իրենց հետ պատահող դժբախտությունները համարում են  <<Մարդկային ձախորդություն>>:

Հավատա՛ Աստծո խոսքին, նա քեզ ապահով մյուս կողմ պիտի անցկացնի

Ականավոր մի բժիշկ, որը հավատում ու ծառայում էր Աստծուն, այցելեց մի կնոջ: Այդ կինը հաշտ չեր Աստծո հետ. միշտ զբաղված էր իր անձնական գործերով: Կարևորն իր համար գործերն էին. ո՛չ Աստծուն էր հավատում, ո՛չ Աստծու Խոսքին, ո՛չ էլ Քրիստոսի պարգևած կատարյալ փրկությանը:
  Տան դռանը մոտենալու համար նախ պետք էր անցներ տախտակի կտորի վրայով: Բժշկին թվաց, թե տախտակի կտորն հուսալի չե: <<Վտանգավոր չէ, կարող ես վստահ լինել, շատերն են անցել դրա վրայով>>, -բացականչեց կինը:

Պասկալ (ապաշխարություն)

Ֆրանսիացի ականավոր գիտնական Պասկալը փոքր հասակում հռչակ ձեռք բերեց` հանճարեղ ունակությունների շնորհիվ: Նրան ներկայացնում էին Փարիզ այցելող իշխանների ու թագավորների: Իր անվան շուրջ առաջացած մեծ աղմուկը, իր համար տրված պատվո հանդիսությունները սկզբում դուր էին գալիս երիտասարդին, բայց շուտով դրանք ատելի դարձան նրան: Այդ ամենը սին էր և ունայն: Թեև երիտասարդ` բայց արդեն ձանձրացել էր կյանքից:

Քո դրամը չի կարող քեզ փրկել

«Աստվածաշունչ ունե՞ս»,- հարցրեցին մի երիտասարդի:վերջինս գրպանից թղթադրամների մի կապոց հանեց` ասելով. «Այս է իմ հույսի հիմքը»: «Քո դրամը չի կարող քեզ փրկել, միայն Հիսուս կարող է հավիտենական փրկություն տալ և`ձրի: Իսկ եթե մերժես, մեղքերովդ մեռնելու ես և արժանանալու ես հավիտենական դատապարտության»:

ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ (աղոթք)

«ՀԱՎԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ»
Հայոց կաթողիկոս
Ներսես Շնորհալի (1100-1173)
24 տունից բաղկացած աղոթք:


Ա
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Հայր եւ Որդի եւ սուրբ Հոգի.
Անեղ եւ անմահ բնութիւն.
Արարիչ հրեշտակաց եւ մարդկան
Եւ ամենայն եղելոց.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Բ
Հաւատով խոստովանիմ
Եւ երկիր պագանեմ քեզ,
Անբաժանելի լոյս,
Միասնական սուրբ Երրորդութիւն
Եւ մի Աստուածութիւն,
Արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի.
Հալածեա ի հոգւոյ իմմէ
Զխաւար մեղաց եւ անգիտութեան.
Եւ լուսաւորեա զմիտս իմ ի ժամուս յայսմիկ՝
Աղօթել քեզ ի հաճոյս
Եւ ընդունիլ ի քէն զխնդրուածս իմ.
Եւ ողորմեա քո արարածոց
Եւ ինձ՝ բազմամեղիս:

Լույս լինի

Աստված ասաց. <<Լույս լինի>> և լույս եղավ: Ծննդոց 1:3
Եվ Աստված ստեղծեց ամենը, ինչ որ կա, սակայն մարդը կուրացավ իր գործած քայլի պատճառով: Աստված կրկին լուսավորում է մեր սրտերը այդ համատարած խավարից Իր Որդու  միջոցով, կրկին ասաց. <<Լույս լինի>>:

Նկարապաշտություն

<< Աստուած Հոգի էեւ նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն>>։ Հովհան. 4:24

Այս նկարները մարդկանց պատկերացումներից ստեղծված պատկերներ են, որոնք մարդիկ համարում են Հիսուսի նկարը: Հիսուսի իրական դեմքը, արտաքինը, հայացքը ոչ ոք չի կարող ներկայացնել մեզ: Այն ժամանակ Հիսուսը շատերին երևաց, բայց մենք չենք տեսել ու նայելով այս պատկերները համարում ենք, թե այն Հիսուսի պատկերն է:Սակայն ուշադրություն դարձրեք, որ այս նկարները, որ մարդիկ համարում են Հիսուսի պատկերը, ինչքան շատ են ու մեկը մյուսից տարբեր: Ամեն մեկի պատկերացրածով նկարած նկարները ուղակի կարող ենք որպես խորհրդապատկեր ընդունելով համարենք Հիսուսի պատկերը, սակայն ցավոք սրտի շատերը այս նկարներին են հավատում և համարում են սուրբ:

Աստծո խոսքը

  Մոտավորապես հարյուր տարի առաջ մի հայտնի մտավորական այպես խոսեց Աստծո և հավատի մասին. <<Մարդը կույր ու անհոգ է աներևույթի հանդեպ: Նա նույնիսկ չի գիտակցում, որ իր մարմինն ապականացու է: Մարդ էակը ոչ մի խրատ չի ընդունում>>:

Հիսուսի խոսքերը (Մատթ 24)

29 <<Այդ օրերի նեղութիւնից անմիջապէսյետոյարեգակը պիտի խաւարիեւ լուսինըիր լոյսը չպիտի տայեւ աստղերը երկնքիցպիտի ընկնենու երկնքի զօրութիւններպիտի շարժուեն:
30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդունշանը պիտի երեւայու այդ ժամանակերկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անենեւ պիտի տեսնեն մարդու Որդունոր գալիսէ երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւբազում փառքով:31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներինմեծ շեփորովու պիտի հաւաքեն նրաընտրեալներին չորս կողմերից՝ երկնքիծագերից մինչեւ միւս ծագերը>>

Oրենքի գործերով չպիտի արդարացվի ոչ մի մարմին

Շատերը կարծում են, թե շատ բարի գործերի շնորհիվ է, որ մարդը վաստակում է հավիտենական փրկությունը: 
Կասկած չկա, որ բարի գործերը բարի նպատակ են հետապնդում. Բարությամբ պայքարել չարի դեմ:
Անշուշտ, երկիրը շատ գեղեցիկ , հանդարտ ու հաճելի պիտի լիներ, եթե բոլորը բարին գործեին: Բայց բոլոր այդ գործերը չեն կաող նրանց երկինք տանել: Սա’ է ճշմարտությունը: 

Խոսքեր

Բարկությունը վտանգավոր խորհրդատու է յուրաքանչյուրի համար, ինչ որ ձեռնարկվում է բարկության ժամանակ, երբեք չի կարող ողջամիտ լինել:

Ս. Գրիգոր Աստվածաբան

Դու կարող ես անել այն, ինչ ես չեմ կարող, ես կարող եմ անել այն, ինչ դու չես կարող: 
Միասին կարող ենք մի գեղեցիկ բան անել Աստծո համար:
Մայր Թերեզա

Թող քո շուրթերը միշտ սաղմոսեն, որովհետև Աստծո անվան արտաբերումը փախուստի է մատնում դևերին: Եթե ձեռքերդ աշխատում են, թող լեզուդ սաղմոսի, իսկ միտքդ աղոթի:

Եփրեմ Ասորի

Փրկություն


Փրկչի գալստյան նպատակը եղել է մարդու փրկությունը: Եվ այդ փրկության ներքո Եկեղեցին հասկանում էր և հասկանում է ոչ այլ ինչ, եթե ոչ մարդու միացումը Աստծո հետ: Մարդու մուտքը այլ աշխարհ, աստվածային աշխարհ և ոչ միայն մահվանից հետո, թեև մահվանից հետո ամբողջ լիությամբ, այլև երկրային կյանքի ընթացքում: Փրկության հոմանիշը մարդկային երջանկությունն է կամ օրհնությունը, կյանքի լիությունը: Եվ այդ կյանքի լիությանը կարելի է հասնել միայն Աստծո հետ հաղորդակցվելիս: