Ատելությունը սարսափելի զգացմունք է, որը բաժանում է մարդկանց և դաժանացնում սրտերը:Սիրո մեջ սկսված շատ հարաբերություններ հաճախ ավարտվում են փոխադարձ մեղադրանքներով: Հնարավոր է, սիրելի՛ ընթերցող, որ քեզ մոտ ևս ինչ-որ մեկի նկատմամբ ատելության զգացում կա, որը վարակել է նաև քո սիրտը:
Մի՛ թող, որ այդ զգացմունքը զարգանա, քանի որ այն կվնասի ոչ մի այն քեզ, այլ նաև քեզ շրջապատող մարդկանց:Դու պետք է իմանաս, որ կա սիրող Աստված: Միայն Նա կարող է օգնել քեզ: Դու պետք է հասկանաս նաև, որ ուրիշ մարդկանցից ավելի լավը չես, պետք է ընդունես քո մեղքերը և ապաշխարես: Միայն այդ ժամանակ կարող ես ընդունել Աստծու սերը: Եվ միայն այդ ժամանակ Նա կարող է քեզ օգնել և փրկել:Քրիստոսն ասաց. <<Առողջներուն բժիշկ պետք չէ, հապա հիւանդներուն. ես արդարները կանչելու չեկայ, հապա մեղավորները>> (Մարկ. 2:17): <<Վասնզի մենք ալ ատենմը անմիտ էինք, անհնազանդ, մոլորեալ, և զանազան ցանկութիւններու ու հեշտութիւններու կը ծառայէինք. չարութիւնով ու նախանձով կը վարուէինք, ատելի էինք և մէկզ մէկ կ’ատեինք>>
(Տիտոս 3:3):
No comments:
Post a Comment