Նկարիչը, ասում են, երկար և անօգուտ չարչարվել է բնօրինակը հարազատորեն վերարտադրելու փորձ անելիս, և Աստծո որդին, այդ տեսնելով, իբր, պաստառը հպել է իր դեմքին, որ բնական չափերով նույնությամբ պատկերվի: Այսպես թե այնպես՝ պատմիչը հաստատում է, որ Անանի բերած կտավի վրա ճիշտ և ճիշտ Հիսուս Քրիստոսն է՝ հենց այնպիսին, ինչպիսին եղել է մինչև խաչվելն ու հարություն առնելը:
Ասում են նաև, որ նկարը երկար ժամանակ պահպանվել է Եդեսիայի քրիստոնեական եկեղեցում և հրաշքներ է գործել:
Երբ պարսիկները պաշարել են Եդեսիան և սպառնացել են կոտորել քաղաքի բնակչությանը, պաշարվածները պարսպից կախել են նկարը, և նրա անօրինակ ճառագայթումից թշնամին դադարեցրել է շրջապատումը և փախել խուճապահար:
Հետագայում Անանի հրաշակերտը բյուզանդական կայսրերն ավարառել են: Այդպես այն հայտնվել է Իտալիայում և մինչ օրս շլացնում է տեսնողներին՝ իբրև հետագա շատ նկարիչների ստեղծած Քրիստոսների բազմաթիվ դիմանկարների մեջ միակ ճշմարիտն ու հավաստին:
Այդ ժամանակ Քրիստոսը 33 տարեկան էր, և Անանի նկարում նրա դեմքը մագաղաթի նման անկնճիռ մաքուր է, լայն ճակատը, խորունկ աչքերը, երկկողմանի իջած երկար մազերն ու սև մորուքը խորհրդանշում են մտքի ուժը, խորաթափանցությունն ու պայծառատեսությունը: Ե՛վ իրական մարդ է, և՛, միաժամանակ, հոգիների վրայով հավերժորեն նավարկող տիեզերական ճամփորդ:

No comments:
Post a Comment