Oրենքի գործերով չպիտի արդարացվի ոչ մի մարմին

Շատերը կարծում են, թե շատ բարի գործերի շնորհիվ է, որ մարդը վաստակում է հավիտենական փրկությունը: 
Կասկած չկա, որ բարի գործերը բարի նպատակ են հետապնդում. Բարությամբ պայքարել չարի դեմ:
Անշուշտ, երկիրը շատ գեղեցիկ , հանդարտ ու հաճելի պիտի լիներ, եթե բոլորը բարին գործեին: Բայց բոլոր այդ գործերը չեն կաող նրանց երկինք տանել: Սա’ է ճշմարտությունը: 

   Տե’ս թե ինչ է ասում Աստծո Խոսքը. << Քանի որ ոչ մի մարդկային էակ օրենքի գործերով  չպիտի արդարացվի Նրա առաջ>> (Հռոմ.3:20):

Աստված քեզնից ավելին է պահանջում, քան քո բարի գործերն են: Նա քե’զ է ուզում, քո անձը, հոգիդ, էությունդ: Նա ուզում է քեզ Իր զավակը դարձնել: Նա է, որ քեզ համար մեռավ  Գողգոթայի խաչի վրա, Նա է, որ հաշտեցնելու է քեզ Աստծո հետ: