Լույս Մանկանց

<<Լույս մանկանց>> ծրագիրը ծնվել է Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի և <<Դանիական-հայկական բարեգործական առաքելություն>> հասրակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Նանե Խաչատրյանի ջանքերով: Իրականացվել է յուրաքանչյուր համայնքի քահանաների, երեցկանանց անձնվեր ախատանքի և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների եռանդի և մեծ աշխատասիրության շնորհիվ: 2012թ. ապրիլ ամսին ազդարարվեց ծրագրի սկիզբը Արագածոտնի թեմի  Աշտարակ, Թալին, Ապարան քաղաքներում, Ագարակ,Ոսկեվազ, Մուղնի, Սաղմոսավան, Վարդենիս, Բյուրական և Ուջան գյուղերում: Ծրագրի ընթացքում քահանայի և երեցկնոջ կողմից հավաքագրված 20-25 երեխաները 12 ամիսների ընթացքում Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների օգնությամբ սովորում են Ս. Գիրք, Հայ առաքելական եկեղեցու տոները և վարվեցողության կարգ եկեղեցում, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ:
Ծրագիրը կյանքի է կոչվել <<Դանիական-հայկական առաքելություն>> հասարակական կազմակերպության միջոցներով: 



No comments: