29 <<Այդ օրերի նեղութիւնից անմիջապէսյետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինըիր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքիցպիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններպիտի շարժուեն:
30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդունշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակերկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անենեւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիսէ երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւբազում փառքով:31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներինմեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրաընտրեալներին չորս կողմերից՝ երկնքիծագերից մինչեւ միւս ծագերը>>:
36 <<Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլՈրդին, այլ՝ միայն Հայրը:37 Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէսպիտի լինի մարդու Որդու գալստեանը.38 որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջեղած օրերն էին, - երբ ուտում էին եւխմում, կին էին առնում ու մարդու էինգնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանըմտաւ,39 ու նրանք բան չիմացան մինչեւ որջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդուգալստեանն էլ:40 Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկուհոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսըպիտի թողնուի:41 Եւ եթէ երկու կին աղան մի երկանքիվրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտիթողնուի:42 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը>>: