Վաղուց մթնել էր: Եկեղեցու կիսաբաց դռնից սառը քամու հետ ներս էին ընկնում ձյան ճերմակ փաթիլները:
Մի աղջիկ, մութ աղոթարանում կանգնած, երկար ժամանակ փորձում էր վառել ձեռքի փոքրիկ մոմը: Մատների ծայրերն ու դեմքը ցրտից սաստիկ սառել ու կարմրել էին, իսկ շուրթերը աղոթք էին շշնջում:«Իմ հոգին դատարկ է, լցրու այն քո սիրով ու ջերմությամբ. Քո անմար լույսը վառիր իմ հոգում»:
Աղջիկը մոմի պատրույգը վառեց, ու տաճարի խավարը նահանջեց: «Աստվա´ծ իմ, ինչպես այս մոմի լույսը հալածեց խավարը, թող քո լույսն էլ հալածի իմ մեղքերի խավարը»: Իսկ մոմը մեղմ կայծկլտում էր` իր լույսով ու ջերմությամբ ողողում տաճարը: Որքան նման է այն Քրիստոսին. նա ևս հուր էր` աստվածային լույս էր սփռում բոլորին ու ինքնազոհաբերվում ինչպես մոմի պատրույգը և ուներ անապական մարմին` ինչպես այս հստակ մոմը:
«Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. Ը 7):
Հեթանոսների հալածանքներից խուսափելու համար` երեք դարից ավելի բոլոր քրիստոնեական պաշտամունքները կատարվում էին թաքուն` գիշերով, ստորգետնյա և գաղտնի աղոթատեղիներում ու մատուռներում, որտեղ մոմեր ու կանթեղներ էին վառում՝ տարածքը լուսավորելու համար:
Մինչ այժմ մոմավառությունը, որպես հոգևոր-բարեպաշտական ավանդություն մնացել է` եկեղեցին լուսավորելու և ծիսակատարություններին շքեղություն տալու համար: Քրիստոնյաները, մոմը վառելով, ցույց են տալիս, որ պատրաստ են ինքնազոհաբերվելու և լույս տալու, ինչպես Քրիստոս՝ իրենց կամքը ենթարկելով Աստծո կամքին:
Դրա հետ մեկտեղ` ամեն անգամ եկեղեցի հաճախելիս առաջնայինը ոչ թե մեխանիկորեն մոմ վառելն է, այլ` սերը դեպի Աստված, աղոթելն ու Նրա հետ հաղորդակցվելը, քրիստոնեական գիտակցությունն ու խոնարհությունը, Սուրբ Պատարագներին մասնակցելն ու հաղորդություն ստանալը: Կարևորն ամեն անգամ եկեղեցում մոմ վառելիս Աստծո լույսը տեսնելն ու նրանով լուսավորվելն է:

No comments:
Post a Comment